«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Իսլամացած համշենցիների «Vova» համույթը Մոսկվայում

Իսլամացած համշենցիների «Vova»  համույթը Մոսկվայում
25.05.2012 | 23:59

Առաջին անգամ Թուրքիայից Ռուսաստան է ժամանում կրոնափոխ համշենցիների հայտնի «Vova» (բարբառային «Ով է») վոկալ-գործիքային համույթը:
Այս մասին տեղեկացնում է Մոսկվայի համշենահայերի ասոցիացիան:
Խումբը երգում է հայկական ամենահին բարբառներից մեկով` Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով: 2008-ին համերգներով հանդես է եկել նաև Երևանում: «Vova»-ն համշենցիների առաջին համույթներից մեկն է, որ քարոզում է իրենց հարազատ մշակույթն ու երաժշտական ավանդույթները:
Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի համշենահայերի ասոցիացիան, ծրագրին կմասնակցեն նաև հայտնի հասարակական գործիչներ, կատարողներ` հարավային Ռուսաստանից ու Աբխազիայից:
Համերգին իրենց մասնակցության մասին «Vova» համույթի գեղարվեստական ղեկավար, երգիչ ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔԸ տեցեկացրել է
«Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի «Համշեն» հայրենակցական միության փոխնախագահ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ով միության անունից ջերմորեն ողջունել է` համարելով այն պատմական իրադարձություն հայերի, մասնավորապես` համշենահայերի համար: «Վստահ եմ, որ համույթը մեծ հաջողություն կունենա, նրանց մատուցած երաժշտությունը կհետաքրքրի և՛ տեղի հայերին, և՛ օտարերկրացիներին»,-մեզ հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ համերգն ամբողջությամբ բարեգործական է: Ստացված միջոցները կուղղվեն Աբխազիայի հայկական դպրոցների աջակցությանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ